Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն ուսման վարձի խնդիրներ չեն ունենա. ՀԵՀ-ը փոխհատուցում է

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն ուսման վարձի խնդիրներ չեն ունենա. ՀԵՀ-ը փոխհատուցում է
06.10.2017 | 15:31

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։ Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործող պետական բուհերը, ինչպես նաև` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, պոլիտեխնիկական, լեզվահասարակագիտական, Գորիսի, Գավառի, Վանաձորի պետական համալսարանները և այլն։ Ծրագրից կարող են օգտվել ՀՀ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է «Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» ծրագրի արդեն 7-րդ փուլը։ 7 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 153 փոխհատուցում։ Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ամբողջությամբ և ամբողջ ուսումնառության ընթացքում։ «Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խնայողությունների հաշվին և ՀՀ Նախագահի հանձնարարականով. որևէ ուսանող ուսման վարձի պատճառով չպետք է խնդիրներ ունենա կրթության ընթացքում։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ՝ քանի Երիտասարդական հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, այս ծրագրի համար միշտ գումար խնայելու ենք և միշտ գումար ունենալու ենք»,- ասաց Կարեն Ավագյանը։
Ռուզան Աղաբեկյանը ծրագրի շահառուներից է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի երրորդ կուրսում, և արդեն երրորդ տարին է՝ նրա ուսման վարձը փոխհատուցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ծրագրի շնորհիվ կարողանում եմ շարունակել ուսումս, խնայված գումարն էլ օգտագործում ենք երեխաների համար»,- ասում է Ռուզան Աղաբեկյանը։


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը ծրագրի մասին տեղեկացել է ՀԵՀ կայքից. «Մեծ օգնություն է իմ ընտանիքին, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում կազմակերպիչներին»։

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ